Jump to content

ՀՍՀ/«ԿՐՈԿՈԴԻԼ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԿՐՈԿՈԴԻԼ» («Крокодил», «Կոկորդիլոս»), երգիծական տասնօրյա հանդես: Լույս է տեսնում 1922-ից, Մոսկվայում: «Պրավդա»ի հրատարակություն (1932-ից): Կազմակերպողը և առաջին խմբագիրն էր Կ. Երեմենը: Պայքարում է սովետական իրականությանը խորթ երևույթների դեմ, մերկացնում բուրժ. գաղափարախոսությունը և իմպերիալիստական ռեակցիոն տեսությունները: Մեծ դեր է կատարել սովետական երգիծանքի սկզբունքների հաստատման, երգիծական ժուռնալիստիկայի ձևավորման գործում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1972):