ՀՍՀ/«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ», գիտական և գրական ամսաթերթ: Լույս է տեսել 1899–1902–ին, Փարիզում: Խմբագիրներ` Մ. Պաղտասարյան, Հ. Շավարշ (Սյուզմեճյան): Գիտության, գրականության և արվեստի վերաբերյալ հանրամատչելի հոդվածներով նպաստել է երիտասարդության ընդհանուր իմացական մակարդակի բարձրացմանը: Հրապարակել է նյութեր անվանի գիտնականների և նրանց հայտնագործությունների մասին (Լամարկ, Պասկալ, Վիրխով և ուրիշներ): «Հ.» կարևոր տեղ է հատկացրել գեղարվեստական ստեղծագործություններին, մասամբ` բանասիրությանը և լեզվաբանությանը: Ընդարձակ հոդվածներ է նվիրել U. Դոդեին, Ա. Ֆրանսին, Մոպասանին, Վ. Հյուգոյին: Պարբերականում տեղ են գտել թարգմանական նյութեր: Անդրադարձել է նաև առողջապահության, կրթության հարցերին:
Մ. Բաբլոյան
