ՀՍՀ/«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ», «Համբավաբեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Կենտրոնական գործադիր կոմիտեի, ժողովրդական կոմիսարների խորհրդի, Աշխատանքի և պաշտպանության խորհրդի»: ԽՍՀՄ ԿԳԿ–ի, ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի հրատարակություն: Լույս է տեսել 1923–24–ին, Մոսկվայում, կիսամսյա, 1924–ին` ամենամսյա հանդես: Հրապարակել է ԽՍՀՄ ԿԳԿ–ի, ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի որոշումներն ու կարգադրությունները, այդ թվում` ԽՍՀՄ սահմանադրությունը, որը սկսվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն կազմելու մասին դեկլարացիայով (1923, 2), ԽՍՀՄ պետ. դրոշի մասին (1923, 10), ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարիատներ կազմելու (նույն տեղում), Պետրոգրադը Լենինգրադ վերանվանելու և Վ. Ի. Լենինի երկերը ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով հրապարակելու մասին որոշումները: «Հ.» լույս է տեսել նաև ռուս., ուկր., բելոռուսերեն, վրաց. և ադրբ.:
Հ. Մանասերյան
