ՀՍՀ/«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ ՌՈՒՍԻՈ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՄԲԱՎԱԲԵՐ ՌՈՒՍԻՈ», կիսամսյա պատկերազարդ լրագիր: Լույս է տեսել 1861–64–ին, Մոսկվայում: Խմբագիրներ` Մ. և Զ. Մսերյաններ: Տպագրել է պաշտոնական տեղեկություններ, կառավարական կարգադրություններ, ներքին և արտաքին լուրեր, կրոնական–եկեղեցական և բանասիրական հոդվածներ: Կատարել է արտատպումներ ժամանակի ոուս. մամուլից: «Կիրակնօրյա զվարճալիք» բաժնում տեղ են գտել կենցաղային, առօրեական հարցերին նվիրված երգիծական նյութեր: Լույս է տեսել աշխարհաբար: Հայկ. կյանքը արտացոլել է մակերեսորեն: Ունեցել է շեշտված միապետական ուղղություն:
Մ. Մխիթարյան
