Jump to content

ՀՍՀ/«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ», Ժամանակակից բուրժուա–ռեֆորմիստական տեսություն, ըստ որի` բուրժուական «նոր» պետությունը կապիտալիստական հասարակարգի անարդարությունները վերացնող և ժողովրդական լայն զանգվածների բարեկեցության աճն ապահովող ուժ է: Կապիտալիզմը նոր հասարակարգի վերաճելու այդ կեղծ տեսությունը տարածվել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և դարձել բուրժ. պրոպագանդայի անկապտելի տարրը, աջ սոցիալիստական ու ռեֆորմիստական կուսակցությունների մեծ մասի պաշտոնական ուսմունքը: Ըստ «Հ. բ. պ.» տեսության, մասնավոր սեփականությունն իր տեղը զիջել է «խառը էկոնոմիկային», վերացել են սահմանները հակամարտ դասակարգերի միջև, դասակարգային պայքարը, գույքային տարբերությունը, աշխատավորության շահագործումն ու տնտ. ճգնաժամերը, իսկ պետությունը վերածվել է «դասակարգային ներդաշնակության» և «համընդհանուր խաղաղության գործիքի»: Տեսության գաղափարախոսները (Ք. Բոոլլղինգ, U. Հանսեն, Զ. Քոոլլ, Ջ. Սթրեյչի և ուրիշներ) այդ ապացուցելու համար վկայակոչում են կապիտալիստական աշխարհում վերջին կես դարում կատարված սոցիալ–տնտեսական «փոփոխությունները», կապիտալիստներին, իբր, փոխարինելու են եկել վարձու կառավարիչները, տեղի է ունեցել ազգային հարստության և բուրժուազիայի եկամուտների արմատական վերաբաշխում հօգուտ չունևոր դասակարգերի, հասարակությունը դարձել է միատարր` «միջին դասակարգ» ևն: «Հ. բ. պ.» տեսությունը քողարկում է բուրժ. իրավակարգի շահագործողական բնույթը, «…ժողովրդական մասսաները իրենց սեփական փորձով համոզվում են, որ բուրժուական պետությունը մոնոպոլիաների հնազանդ գործիք է, իսկ գովերգվող «բարօրությունը» բարօրություն է ֆինանսական կապիտալի մագնատների համար և տանջանքներ, տառապանքներ` աշխատանքի հարյուր միլիոնավոր մարդկանց համար» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 80):