Jump to content

ՀՍՀ/«ՀԱՄԻԴԻԵ» ՀԵԾԵԼԱԳՆԴԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՄԻԴԻԵ» ՀԵԾԵԼԱԳՆԴԵՐ, քրդերից կազմված անկանոն զինվորական գնդեր Թուրքիայում: 1891–ին կազմակերպել է թուրք, սուլթան Աբդուլ Համիդ II և կոչել իր անունով: Այդ զորամիավորումները (մոտ 30 գունդ) ստեղծվել էին հայերի ազատագրական շարժումները ճնշելու, Արևմտյան Հայաստանում հայկ. ջարդեր կազմակերպելու, ինչպես նաև ռուս. զորքերի դեմ կռվելու նպատակով: «Հ.» հ. կազմակերպվում էին թուրք. կանոնավոր բանակի սկզբունքներով: «Հ.» հ–ի հրամանատարներն ու զինվորները թուրք. կառավարությունից ստանում էին ռոճիկ, զենք, զինամթերք և անպատիժ էին մնում հայերի հողը, տունը, ունեցվածքը խլելու դեպքում: «Հ.» հ–ով Աբդուլ Համիդ II կազմակերպեց 1894–96–ի հայկ. կոտորածները, իսկ նրանց որոշ մասը մեղսակից դարձավ նաև 1915–ի Մեծ եղեռնին:

Հ. Ղազազյան