Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՆՅԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՍՏԱՆ», տեսակավոր կոնյակ: Մշակվում է 1949–ից, Երևանի կոնյակի գործարանում: Թնդությունը 45 ծավ. է, շաքարայնությունը` 2: «Հ.» մուգ ոսկեգույն է, ունի ներդաշնակ փայլ, դուրեկան համ, վանիլի բուրմունք: Սպիրտի հնացման ընդհանուր ժամկետը 10 տարուց ավելի է: Համամիութենական և միջազգային մրցույթներում և համտեսներում «Հ.»–ին շնորհվել է 5 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: 1975–ից թողարկվում է պետական որականիշով: