ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆ» ՕՐԱԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅԱՍՏԱՆ», քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ: Լույս է տեսել 1917–18–ին` Թիֆլիսում: Խմբագիր` Վ. Թոթովենց: Հրատարակությունը նախաձեռնել է զորավար Անդրանիկը, աջակցությամբ` Հ. Թումանյանի: «Հ.» քննարկել է արևմտահայ հատվածի ճակատագրի հարցեր, փորձել երկու հատվածների միասնության եզրեր գտնել: Անդրադարձել է ժամանակի միջազգային դիվանագիտության վերաբերմունքին Հայկական հարցի վերաբերյալ:
