ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒՀԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒՀԻ», հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական պատկերազարդ ամսագիր: Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի հրատարակություն: Լույս է տեսնում 1924–ից (1941–58–ին ընդհատվել է), Երևանում: Խմբագիրներ Ֆ. Վարդանյան, Վ. Տարախչյան, Ա. Չոլախյան, Վ. Աթանեսյան, U. Երիցյան, Ժ. Մադոյան, Ա. Չիլինգարյան (1972–ից): Առաջին շրջանում հանդեսը ներկայացրել է Հայաստանում սոցիալիստական հասարակարգի ամրապնդման, կոլեկտիվ տնտեսությունների կազմակերպման և արդ. ձեռնարկությունների ստեղծման համար մղվող պայքարում հայ կնոջ մասնակցությունը, օգնել վերացնելու անգրագիտությունը, պայքարել աշխատավոր կնոջ իրավունքների համար: Վերահրատարակումից հետո (1958) «Հ. ա.» ակտիվ մասնակցում է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումները կյանքի կոչելու գործին, մասսայականացնում կուսակցության և կառավարության նախագծումները: Պրոպագանդում է սովետական հայրենասիրություն, ժոդովուրդների բարեկամություն ու պրոլետարական ինտերնացիոնալիզմ, հետևողականորեն լուսաբանում կանանց դերն ու տեղը կոմունիստական հասարակարգի կառուցման գործում: Հանդեսի մշտական խորագրերն են «Լենինյան գվարդիայի կանայք», «Մարդ, հասարակություն, բարոյականություն», «Զրույցը շարունակում է ընթերցողը», «Ընտանիք, երեխա, դաստիարակություն» են: Գրական բաժինը տպագրում է դասական և ժամանակակից հայ գրողների գործերը, թարգմանաբար ներկայացնում ռուս սովետական ն համաշխարհային գրականության ճանաչված ստեղծագործողներին: «Հ. ա.» առանձնահատուկ ուշադրություն է նվիրում հասարակություն–ընտանիք–անհատ փոխհարաբերություններին, սոցիոլոգիական ուսումնասիրություններ կազմակերպում այդ թեմայով, հարցազրույցներ անցկացնում հանրապետության նշանավոր մարդկանց հետ: Անդրադառնում է նաև կանանց ու երեխաների առողջապահության, հանգստի կազմակերպման հարցերին, տալիս բժշկ., կենցաղային խորհուրդներ: Ամսագրին թղթակցում են հանրապետության գրողներ, գիտնականներ, բժիշկներ, տարբեր մասնագիաությունների առաջավոր կանայք: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1974):
