ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ», ամսագիր: ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի օրգան: Լույս է տեսնում 1958–ից, Երևանում, հայերեն և ռուսերեն: Խմբագիրներ` Պ. Աթաբեկյան, Տ. Կարապետյան (1966–ից): Պրոպագանդում է արդյունաբերական ձեռնարկությունների, տրանսպորտային և շինարարական կազմակերպությունների առաջավոր փորձը, ծանոթացնում գիտության և տեխնիկայի նվաճումներին, պայքարում արտադրության մեջ դրանց արմատավորման, գիտության և արտադրության կապի ամրապնդման համար: Լուսաբանում է արդյունավետության ու որակի բարձրացման, աշխաաանքային նոր ռեսուրսների բացահայտման, նյութի ու հումքի խնայողության, բնության պաշտպանության համար աշխատանքները: Հանդեսին թղթակցում են գիտնականներ, արտադրության առաջավորներ, նորարարներ:
