Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ», գիտամասսայական պատկերազարդ եռամսյա ժողովածու: ՀՍՍՀ ԳԱ և Հայաստանի բնության պահպանության ընկերության հրատարակություն: Լույս է տեսնում 1961–ից, Երևանում: Խմբագիրներ` Խ. Միրիմանյան, Լ. Հարությունյան (1974–ից): Պրոպագանդում է Հայաստանի կենդանի և անկենդան բնության պահպանությանը նվիրված միջոցառումներ, գիտական և հանրամատչելի հոդվածներ տպագրում ՀՍՍՀ բուսական և կենդանական աշխարհների, հանքային հանածոների, ջրային պաշարների, բնության հուշարձանների ևն մասին: Կարևոր տեղ է հատկացվում եղբայրական հանրապետություններում, սոցիալիստական երկրներում և արտասահմանում բնության պահպանության աշխատանքներին, տպագրվում թարգմանական հոդվածներ, գրախոսություններ: Անդրադառնում է բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման հարցերին, տպագրում բնության մասին ակնարկներ, պատմվածքներ, բանաստեղծություններ: Հանդեսին թղթակցում են գիտնականներ, անտառագետներ, գյուղատնտեսներ, տնտեսագետներ, բժիշկներ, աշխարհագետներ, ճարտարապետներ, արվեստագետներ: