Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ», ամսագիր: ՀԿԿ Կենտկոմի օրգան: Լույս է տեսնում 1962–ից, Երևանում: Խմբագիրներ` Մ. Քոչարյան, Ռ. Փաշինյան (1975–ից): Նպաստում է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների` գյուղատնտեսությանը վերաբերող որոշումների կենսագործմանը, պայքարում ինդուստրացման, ագրոհամալիրների ստեղծման, միջտնտեսային ձեռնարկություններ կազմակերպելու համար: Ծանոթացնում է գյուղատնտեսական տեխնիկայի նորույթներին, ներկայացնում կոլտնտեսությունների և արտադրական մյուս միավորումների օրինակելի փորձը: Կարևոր տեղ է հատկացնում նյութատեխնիկական բազայի ամրապնդման, հողերի քիմիացման ու մելիորացման հարցերին: Անդրադառնում է նաև գյուղական բնակչության կենցաղի և հանգստի կազմակերպմանը, բնության պահպանության խնդիրներին: Ամսագրին թղթակցում են գիտնականներ, կուսակցական և պետական պատասխանատու աշխատողներ, տնտեսությունների ղեկավարներ, գյուղատնտեսներ, ագրոնոմներ: Հաջորդել է «Գյուղատնտեսական կյանք» (1922–30–ին), «Կոլխոզնիկ» (1930–31, 1934–ին) և «Հայաստանի կոլտնտեսական» (1954–62–ին) պարբերականներին: