Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ», քաղաքական–տնտեսական, գիտա–տեսական և գործնական ամսագիր (սկզբում` երկամսյա): ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի և ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ի հրատարակություն: Լույս է տեսնում 1957–ից, Երևանում: Խմբագիրներ` Օ. Հովհաննիսյան, Գ. Իսահակյան, Մ. Քոթանյան, Ա. Թադևոսյան (1964–ից): Քննարկում է տնտեսագիտության պրոբլեմները, լուսաբանում ՀՍՍՀ էկոնոմիկայի զարգացման ուղիները: Լուրջ տեղ է հատկացնում կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, գիտատեխնիկական առաջընթացի զարգացման, սոցիալիզմի տնտ. օրենքների ուսումնասիրության և կիրառման, արտադրողական ուժերի տեղաբաշխման, տնտեսության կառավարման, պլանավորման ու կազմակերպման խնդիրներին: Հոդվածներ է տպագրում նաև Հայաստանի ժողտնտեսության և հայ տնտեսագիտական մտքի պատմության վերաբերյալ, ներկայացնում մասնագիտական գրականության նորույթները, քննադատում բուրժ. տնտեսագիտության դրույթները: