Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», ընդհանուր և կիրառական կենսաբանության ամսագիր: Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատարակություն: Լույս է տեսնում 1966–ից, Երևանում: Խմբագիրներ` Հ. Բատիկյան, Է. Աֆրիկյան (1977–ից): Հրապարակում է կենսաբանության տարբեր բնագավառների վերաբերյալ ՀՍՍՀ ԳԱ կենսաբանության ԳՀԻ աշխատակիցների, ինչպես նաև ՍՍՀՄ և հանրապետության նշանավոր գիտնականների (Պ. Անոխին, Վ. Չեռնիգովսկի, Ի. Բերիտաշվիլի, Է. Հասրաթյան, Վ. Ղազարյան, Ս. Կարապետյան և ուրիշներ) գիտական հոդվածները, հաղորդումներ, ռեֆերատներ: Կարևոր տեղ է հատկացնում մոլեկուլային կենսաբանության, գենային ինժեներիայի և էնզիմոլոգիայի արդիական պրոբլեմներին: Տպագրում է նյութեր բնության պահպանության, բույսերի պաշտպանության, ԳԱ Սևանի ջրակենսաբանական կայանի աշխատանքների մասին: Համարներ է նվիրել Հ. Օրբելուն և Է. Հասրաթյանին: Պարբերականում հաղորդումները տրվում են հայերեն (ամփոփումը` ռուս.) կամ ռուսերեն (ամփոփումը` հայերեն) և անոտացիա` անգլ.: Հաջորդել է ՀՍՍՀ ԳԱ «Հայկական ՍՍՀ տեղեկագիր» (կենսաբանական գիտությունների սերիա, 1946–ից) պարբերականին: