ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ»
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ», Հայաստանի կոլտնտեսականների միջոցներով պատրաստած տանկային շարասյուն Հայրենական մեծ պատերազմում: Արձագանքելով Տամբովի մարզի կոլտնտեսականների` անձնական խնայողությունների հաշվին տանկային շարասյուն ստեղծելու 1942–ի նոյեմբ. 12–ի կոչին` Հայաստանի աշխատավորությունն իր անձնական միջոցներով ստեղծեց «Հ. կ.», «Հայաստանի կոմերիտական», «Սովետական ուսուցչություն», «Սասունցի Դավիթ», «Պատանի պիոներ» տանկային շարասյուները, «Սովետական Հայաստան» ավիամիավորումը, նույնանուն զրահագնացք, բազմաթիվ շարասյուներ, միավորումներ և առանձին մարտական մեքենաներ: Հայաստանի գյուղի աշխատավորները 1942–43–ին «Հ. կ.» տանկային շարասյան համար հավաքեցին 49 մլն 300 հզ. Ռուբլի և կարմիր բանակի ֆոնդ մուծեցին 130 հզ. փութ հացահատիկ, կարտոֆիլ և այլ մթերքներ:
Ք. Գրիգորյան
