ՀՍՀ/«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱԿԱՏ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱԿԱՏ», հասարակական–քաղաքական շաբաթաթերթ: Ռումինահայ «Հայստանյան ճակատ» կազմակերպության Կենտրոնական կոմիտեի հրատարակություն: Լույս է տեսել 1946– 1950–ին, Բուխարեստում: Խմբագիր–տնօրեն` Հ. Պապոյան: Աջակցել է ներգաղթի կազմակերպմանը, լայն տեղ հատկացրել Սովետական Հայաստանի տնտեսության ետպատերազմյան վերելքին, գիտության ու մշակույթի զարգացմանը, լուսաբանել սովետական պետության խաղաղասիրական քաղաքականությունը:
