Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԱՐԴՆԱԽԱԳԻԾ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԱՐԴՆԱԽԱԳԻԾ», Հայկական ՍՍՀ պետշինի պետական տերիտորիալ նախագծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1951–ին, Երևանում: Հիմնական խնդիրն է հանրապետության արդյունաբերական նոր ձեռնարկությունների նախագծումը, ինչպես նաև դրանց վերակառուցումն ու ընդլայնումը: Մշակվում են նաև քաղաքացիական բարդ շենքերի նախագծեր (պետական պատկերասրահի, ՀԿԿ Կենտկոմի, քաղլուստան շենքերի ևն): «Հ.»–ի նախագծերով են կառուցվել Կիրովականի արհեստական մանրաթելերի գործարանի, Երևանի գինու կոմբինատի և կոնյակի գործարանի, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի, «Արմենիա» հյուրանոցի, ՀՍՍՀ Գերագույն սովետի շենքերը ևն, Հրագդան գետի Կիևյան կամուրջը (Երևան), Ղազախ–Երևան–Արարատ, Կիրովական–Լենինական մագիստրալային գազամուղները ևն: Ինստիտուտն ունի 14 արտադրական ստորաբաժանում: