ՀՍՀ/«ՀԱՅԲՆԱԳՈՒՅՆՔԱՐԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅԲՆԱԳՈՒՅՆՔԱՐԵՐ», արտադրական միավորում, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1977–ին` «Հայբնագույնքարեր» կոմբինատի բազայի վրա: Մասնաճյուղեր ունի Նաիրիի (ներկերի արտադրության) և Ազիզբեկովի (արհեստական սուտակիմշակման), իջևանի և Կալինինոյի (քարամշակման նախկին արդկոմբինատներ) շրջաններում, գունավոր ապակու տեղամաս` Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղում: Կիսաթանկարժեք ու գունագեղ քարերի տեղական հումքից արտադրում է գեղարվեստական իրեր, գունավոր ապակե ծաղկամաններ, սկահակներ, երեսպատման սալիկներ, սինթետիկ կորունդից` ներդիրներ, ագատից` անկաններ ևն: Արտադրանքն իրացվում է ՀՍՍՀ–ում, առաքվում ՍՍՀՄ տարբեր շրջաններ:
