ՀՍՀ/«ՀԱՅԳՈՐԳ»
«ՀԱՅԳՈՐԳ», արտադրական գորգագործական միավորում, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1963–ին: Ներառնում է Երևանի գլխամասային ձեռնարկությունը և Երևանի, Մարտունու, Մեծավանի (Կալինինոյի շրջան), Լենինականի, Կամոյի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Ստեփանավանի, Արտաշատի, Ապարանի, Գորիսի, Արթիկի, Արծվաշենի (Կրասնոսելսկի շրջան) մասնաճյուղերը: Արտադրում է բրդե և կիսաբրդե մանվածք, գորգ, ուղեգորգ, կարպետ: Թողարկում է ՀՍՍՀ թեթև արդյունաբերության համախառն արտադրանքի 1,9-ը: Գլխամասային ձեռնարկությունը հիմնադրվել է 1925–ին: Ներառնում է մանվածքային ֆաբրիկան և գորգի բազան: Իրականացնում է բրդի մշակման, թելերի ստացման, ներկման, կոմպլեկտավորման, ըստ նկարների ծրարավորման, գորգերի քիմ. լվացման պրոցեսները: Ունի փորձնական արհեստանոց, արվեստանոց, տպարան: Տարեկան հզորությունը` 760 տ մանվածք: 1978–ին միավորման ձեռնարկություններում արտադրվել է 734,0 տ բրդե և կիսաբրդե մանվածք, 990,0 hq. մ² գորգ և գորգագործական արտադրանք, որից ձեռագործ գորգ` 48,2 h զ. մ²: Արդյունաբերաարտադրական անձնակազմը հասել է մոտ 4,0 հզ.: Հիմնական արտադրական պրոցեսները (գորգի գործումը) գլխավորապես իրականացվում են մասնաճյուղերում: Միավորման արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, իսկ ձեռագործ գորգերի 90-ը առաքվում է արտասահման` Անգլիա, Բելգիա, Հոլանդիա ևն: Ձեռագործ գորգերը միջազ. ցուցահանդեսներում արժանացել են ոսկե մեդալի:
Մ. Իսահակյան
