Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԵԼԻ» ՀԱՆԴԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԵԼԻ», երգիծական շաբաթական հանդես: Լույս է տեսել 1897–1904–ին, Վառնայում և Ալեքսանգրիայում: Խմբագիր` Տ. Փափազյան: Տպագրել է լուրեր Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի և այլ երկրների–հայ գաղթավայրերի վերաբերյալ: Կարևորել է դպրոցների դերը, քննադատել եկեղեցական վեճերը: Հանդեսը մտահոգվել է եվրոպական երկրներ մեկնող հայ գաղթականների ճակատագրով, լուսաբանել Վառնայի աղքատախնամ ընկերության գործունեությունը: Տպագրել է ակնարկներ ճարտ. հուշարձանների մասին, հանելուկներ, առևտրական հայտարարություններ, բժշկ. և կենցաղային խորհուրդներ, ծանոթացրել նոր հրատարակություններին: Անդրադարձել է թատերական կյանքին: Ունեցել է հայատառ թուրքերենով բաժին: