Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԵԼԻ ԿԱԼԿԱԹՅԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԵԼԻ ԿԱԼԿԱԹՅԱՆ», քաղաքական, գրական և առևտրական շաբաթաթերթ: Կալկաթայի «Իմաստախնդիրյան միաբանություն» հրատարակչական ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1820–ին, Կալկաթայում: Խմբագիր` Հ. Տեր–Հակոբյան: Տպագրել է քաղ. և տեղական լուրեր, ինչպես նաև պատմվածքներ ու բանաստեղծություններ, մանկավարժական հոդվածներ: «Նավականք» բաժինը տեղեկացրել է ժամանող և մեկնող նավերի չվացուցակի, նավապետների մասին: Նյութերը տպագրվել են գրաբար, մասամբ նաև աշխարհաբար: