Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» արտադրական միավորում, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1974 թվականին: Ներառնում է Երևանի Էլեկտրաապարատների գործարանը (գլխամասային ձեռնարկություն), Լենինականի Էլեկտրատեխնիկական գործարանը, Էջմիածնի «Պլաստմասսա» գործարանը, Վեդու և Զառիթափի մասնաճյուղերը և հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրոն: Միավորման ձեռնարկություններն արտադրում են ցածր լարման ապարատներ, մագնիսական կայաններ, կոնդենսատորներ, ռելեներ, պլաստմասսայե շինվածքներ, կենցաղային առարկաներ: 1979–ին իրացված արտադրանքի 70,9-ը ուներ որակի պետ. նշան: Թողարկում է ՀՍՍՀ էլեկտրատեխնիկական արդյունաբերության համախառն արտադրանքի 13–ը (1979): Արտադրանքի ծավալը 1979–ին, 1974–ի համեմատ, ավելացել է 1,75 անգամ, կազմել 56,6 մլն ռ.: Ունի 24 հիմնական արտադրամաս, կուլտուր–կենցաղային օբյեկտներ, սպորտային համալիր: Կոոպերացված կապերի մեջ է ՍՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների հետ: Թողարկված արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, առաքվում Լեհաստան, Ռումինիա, Չեխոսլովակիա, Հնդկաստան, Թուրքիա և այլուր: