ՀՍՀ/«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ»
«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ» արտադրական միավորում, Սովետական Միության էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ: Արտադրանքի ծավալով և աշխատողների թվաքանակով խոշորագույնը Անդրկովկասում: Կազմակերպվել է 1972–ին: Ներառնում է Երևանի Էլեկտրամեքենաշինական գործարանը (գլխամասային ձեռնարկություն), Լենինականի սառնարանային կոմպրեսորների գործարանը (հիմնադրվել է 1960–ին) և Համալիր էլեկտրասարքավորումների համամիութենականԳՀԻ–ն («ՀԷՀ–ԳՀԻ»` 1957-ին): Ունի կենտրոնական, քիմ., սպեկտրալ–մետաղաբանության, մեքենաների, տրանսֆորմատորների, տնտեսագիտական հետազոտությունների և այլ լաբորատորիաներ, աշխատանքի գիտական կազմակերպման բաժին, ինֆորմացիոն–հաշվողական կենտրոն: Արտադրում է շարժական էլեկտրակայաններ, գեներատորներ, էլեկտրաշարժիչներ, էլեկտրամեքենաներ, բարձր հաճախականության վերափոխիչներ, ուժային տրանսֆորմատորներ, լայն սպառման ապրանքներ: Դրանք իրացվում են ՍՍՀՄ–n ւմ, առաքվում արտասահմանյան մոտ 50 երկիր` ԳԴՀ, Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա ևն: Միավորման համար մասնագետներ են պատրաստում Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի և էլեկտրատեխնիկական տեխնիկումի մասնաճյուղերը, տեխնիկական ուսումնարանը: Հրատարակվում է (1945–ից) «էլեկտրամեքենաշինարար» բազմատպաքանակ թերթը: Գործում են կուլտուր–կենցաղային, հանգստի օբյեկտներ, ՀՍՍՀ–ում խոշորագույն «Արաքս» մարզակումբը, սպորտային համալիր, գեղ. ինքնագործունեության խմբեր:
