Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», տարեգիրք: Հայկազյան կոլեջի (Բեյրութ) հայագիտական ամբիոնի հրատարակություն: Լույս է տեսնում 1970–ից, Բեյրութում: Խմբագիր` Ե. Քասունի: Նպատակն է քաջալերել սփյուռքի (մասնավորապես լիբանանահայ) մտավորականների գործունեությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Սովետական Հայաստանի գիտնականների համագործակցությանը: Տպագրում է հոդվածներ հայ պատմության, մշակույթի, գիտության առաջընթացի վերաբերյալ, ուսումնասիրություններ հայոց լեզվի, գրականության, պատմագիտության, ճարտարապետական հուշարձանների մասին, ծանոթացնում հայերեն նորահայտ ձեռագրերին: Առավել արժեքավոր են Ա. Տեր–Խաչատուրյանի «Լիբանանահայ մամուլի հիսուն տարին» (1971)» «Սուրիահայ մամուլի պատմություն» (1972), Հ. Օշականի «Խաչատուր Աբովյան, Գ. Սունդուկյանց» (1971), Լ. Խաչիկյանի և Ա. Մատթևոսյանի «Դամասկոսի թանգարանին հայկական պատառիկները» (1972), Հ. Ճ. Սիրունու «Հայկական տեղաշարժերը Արևելյան Եվրոպայի քարտեսին վրա» (1972) և այլ ուսումնասիրություններ: Տպագրում է նաև գրախոսություններ ՀՍՍՀ–ում և սփյուռքում լույս տեսած հայագիտական աշխատանքների վերաբերյալ, պարբերաբար լույս է ընծայում անգլ. և ֆրանս. հոդվածներ: