Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՊԵՐԱՆՏԻՍՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՊԵՐԱՆՏԻՍՏ» («Armenaesperanticto»), գրական, մշակութային, ուսումնական պատկերազարդ ամսաթերթ` հայերեն և էսպերանտո լեզուներով: Երևանի համալսարանին առընթեր հայկ. Էսպերանտական կազմակերպության հրատարակություն: Լույս է տեսել 1958–ին, Երևանում: Խմբագիր` Գ. Սևակ: Ձգտել է ընթերցանության նյութ մատուցել հայ էսպերանտիստներին, ամրապնդել նրանց կապերը Սովետական Միության էսպերանտական խմբերի հետ: Ծանոթացրել է հայ և օտար գրականությանը, ներկայացրել է հայ անվանի գիտնականներին, տպագրել բանաստեղծություններ (Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»` Գ. Աևակի թարգմանությամբ), հանելուկներ, նոտագրված երգեր: «Լրատու» բաժինը լուսաբանել է էսպերանտական կյանքը Հայաստանում և Վրաստանում: Ունեցել է էսպերանտո լեզուն ուսումնասիրողների դասընթաց: