Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 6 (տեսածրված) • 1980

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» արտադրական միավորում, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1975–ին` Երևանի հուշանվերների փորձնական գործարանի (գլխամասային) և ժողովրդագեղարվեստական արդյունագործությունների կոմբինատի միավորման բազայի վրա: 1975–ից ներառնում է նաև Երևանի գեղարվեստաարտադրական ու Էջմիածնի գեղարվեստական փորձարարական կոմբինատները (մասնաճյուղեր): Թողարկում է մելքիորե հուշանվերներ, գեղարվեստական արդյունագործության իրեր, ազգային երաժշտական գործիքներ, բյուրեղապակե և բրոնզաձույլ առարկաներ, արծաթե զարդեր: Արտադրանքը մեծ պահանջարկ ունի ՍՍՀՄ–ում և արտասահմանում: