Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՓ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՓ», XIX դ. հայկական պոեզիայում կիրառված տաղաչափական ձևերից: «Հ. չ.»–ի մեջ տողն ունենում է 13–16 վանկ, բայց միշտ բաղկացած է չորս անդամից: Վանկերի քանակն անդամների մեջ (բացի երրորդից) կարող է կրճատվել` հատուցվելով երկար արտասանությամբ: Օրինակ, Շողան շանթք նաւացն ի կայմս զաչս արանց շլացուցին,

Մրրկատարափ կուռ կարկուտ կոփէր կոծեալ ի կառափունս: (Ա. Բագրատունի)

«Հ. չ.»–ով են գրված Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն», Մ. Խրիմյանի «Հրաւիրակ Արարատեան», «Հրաւիրակ երկրին Աւետեաց» և այլ գրաբար երկեր: Կիրառելով «Հ. չ.»` Ա. Բագրատունին և նրա հետևորդներն ուզում էին ընդօրինակել հին հուն. և հռոմ. չափական ոտանավորը: Բայց, քանի որ հայերենը չունի երկար և կարճ վանկեր, XIX դ. վերջից տաղաչափական այդ ձևը դուրս եկավ գործածությունից:

Է. Ջրբաշյան