Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԵՄԱ», երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1925–26–ին, Կահիրեում: Արտոնատեր–հրատարակիչ` Ա. Սարուխան, Խմբագիրներ` Վ. Չագարյան, Ե. Օտյան: Արտացոլել է սփյուռքի (մասնավորապես Եգիպտոսի և Թուրքիայի) հայ հասարակական կյանքը: Կարևոր տեղ է հատկացրել ազգամիջյան և միջկուսակցական հարաբերություններին, ծաղրել դաշնակցության ազգավնաս գործունեությունը: Դատապարտել է օտարամոլությունը, հայ որբերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը ևն: Կոչ է արել օգնություն կազմակերպել Սովետական Հայաստանին, ներկայացրել է նրա տնտ. և մշակութային առաջընթացը: Տպագրել է Ա. Սարուխանի ծաղրանկարները, Ե. Օտյանի ֆելիետոնները:

Տ. Վարդանյան