ՀՍՀ/«ՀԱՅԿԱՇԵՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅԿԱՇԵՆ», գրական, քաղաքական պատկերազարդ ամսաթերթ: Վերակազմյալ հնչակյան կուսակցության Կովկասյան կենտրոնական վարչության հրատարակություն: Լույս է տեսել 1917–18–ին, Թիֆլիսում: Անդրադարձել է հայ հասարակական–քաղ. կուսակցությունների ու հոսանքների գործունեությանը, փորձել փոխըմբռնման եզրեր գտնել նրանց միջև, ներկայացրել է ժամանակի քաղ. կյանքին ու հայության ընդհանուր վիճակին նվիրված նյութեր, հրապարակել հայկ. ջարդերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վավերագրեր ևն: Գրական–գեղարվեստական բաժնում տպագրել է գրաքննադատական հոդվածներ և ուսումնասիրություններ, արձակ ու չափածո գործեր: Թղթակցել են Գ. Լևոնյանը, Վ. Թոթովենցը, Կարա–Դերվիշը, Լ. Թյութունճյանը, Մ. Մազմանյանը և ուրիշներ:
Վ. Մաղալյան
