Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅԿԵՆՑԱՂՔԻՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅԿԵՆՑԱՂՔԻՄ», արտադրական միավորում, ՍՍՀՄ քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1973 թվականին: Ներառնում է Երևանի կենցաղային քիմիայի (գլխամասային ձեռնարկություն, հիմնադրվել է 1966–ին) և լաքի–ներկերի (1946–ին) գործարանները: Թողարկում է 57 անուն լայն սպառման ապրանքներ` սինթետիկ մածուկանման և հեղուկ լվացող, սպիտակեցնող, օսլայող, սոսնձող հականեխիչ, միջատասպան միջոցներ, լաքեր, ներկեր ևն: 1979–ին համախառն արտադրանքի ծավալը կազմել է 22 մլն ռ.: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ բուոր տնտ. շրջաններում, իսկ «Լուգա» օսլայող միջոցն արտահանվում է Չեխոսլովակիա: 1978–ից Ապարանում կառուցվում է միավորման մասնաճյուղը: