ՀՍՀ/«ՀԱՅՃԵՆԱՊԱԿԻ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅՃԵՆԱՊԱԿԻ», արտադրական միավորում, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1975–ին: Ներառնում է Երևանի հախճապակու (գլխամասային ձեռնարկություն, հիմն. 1947), Արտաշատի բրուտախեցեգործական (1965) և ճենապակու (1978) գործարանները: Միավորումը, հիմնականում ներմուծվող հումքից, թողարկում է հախճապակե, բրուտախեցեգործական մոտ հարյուր տեսակի լայն սպառման առարկաներ (1979–ին` 2,7 մլն ռ.): Արտադրանքի մեծ մասը սպառվում է ՍՍՍՀ–ում, արտահանվում նաև Չեխոսլովակիա, Լեհաստան և այլ երկրներ:
