ՀՍՀ/«ՀԱՅՄԱՐՄԱՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅՄԱՐՄԱՐ», կոմբինատ, ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1928–ին: Ունի սղոցման, խճանկարային սալիկների և լայն սպառման ապրանքների արտադրամասեր: Տարեկան արտադրում է երեսպատման 50 հզ. մ² խճանկարային և 16 հզ. մ² մարմարե սալիկ, մարմարե մոտ հազար ցայտաղբյուր, լայն սպառման ապրանքներ (1979–ին` 1 մլն 109 հզ. ռ.): Հիմնական հումքը` մարմարե քարաբեկորները, ներմուծում է Իջևանի շրջանի Ենոքավանի, մարմարե խիճը` Աղվերանի և Արարատի հանքարաններից: Արտադրանքն ունի տեղական նշանակություն: Գիտարտադրական կապերի մեջ է շինանյութերի արդյունաբերության մինիստրության քարի և սիլիկատների ԳՀԻ–ի հետ:
