ՀՍՀ/«ՀԱՅՄԵՔՇԻՆԳԻՏԻՆՍՏԻՏՈՒՏ»
«ՀԱՅՄԵՔՇԻՆԳԻՏԻՆՍՏԻՏՈՒՏ», մեքենաշինության հայկական գիտահետազոտական կոնստրուկտորա–տեխնոլոգիական ինստիտուտ: Հիմնադրվել է 1961–ին, Երևանում: «Հ.»–ում գործում են 5 գիտական բաժին (փոշեմետալուրգիայի, կոնստրուկտորա–տեխնոլոգիական, արտադրության մեքենայացման ու ավտոմատացման ևն), 6 պրոբլեմային լաբորատորիա, ճարտարապետական նախագծային բաժանմունք: 1978–ին «Հ.» մտել է «Հայհաստոց» գիտաարտադրական միավորման կազմի մեջ: «Հ.»–ում, մշակված նախագծերով են կառուցվել Չարենցավանի գործիքաշինական գործարանի դարբնոցային արտադրամասը, ընդլայնվել Երևանի «Հաստոցանորմալ», Ֆ. Է, Ձերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանները, վերակառուցվել և ընդլայնվել Արտաշատի փորձնական–գործիքաշինտկան, Լենինականի հղկիչ հաստոցների, Չարենցավանի հաստոցաշինական գործարանները, ինչպես նաև Դերբենդի (Դաղստանի ԻՍՍՀ) հղկիչ հաստոցների և Թբիլիսիի գործիքաշինական գործարանները: U. Միրզոյան
