ՀՍՀ/«ՀԱՅՈՍԿԻ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅՈՍԿԻ», արտադրական միավորում, ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1976–ին` Զոդի ոսկու հանքերի և հարստացուցիչ կոմբինատի բազայի վրա: Ներառնում է երեք ինքնուրույն համալիր` Զոդի հանքարանը (Վարդենիսի շրջան), Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան (Արարատի շրջան) և Սևան–Շորժա–Զոդ երկաթուղին (122,4 կմ), որը Արարատի ֆաբրիկան կապում է Զոդի հանքարանի հետ:
