Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՊԵՏԳՅՈՒՂՆԱԽԱԳԻԾ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՊԵՏԳՅՈՒՂՆԱԽԱԳԻԾ», պետական նախագծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1967–ին` «Հայպետշին» ինստ–ը երկու ինստ–ների («Հայպետգյուղնախագիծ» և «Հայպետջրնախագիծ») բաժանելով: Մշակում է հանրապետության գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի, բնակելի տների, հասարակական և կենցաղային կառույցների, գյուղական արդ. օբյեկտների, գյուղամիջյան ճանապարհների, արոտավայրերի, էլեկտրիֆիկացման նախագծեր: «Հ.» ինստ–ում են նախագծվել Թալինի 54 և 24 հզ. գլուխ խոզի համար, Եղվարդի 10 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված համալիրները, Բարձրաշենի, Սովետաշենի, Էջմիածնի, Լուսակերտի, Լենինականի թռչնաբուծական ֆաբրիկաները, կաթի արտադրության Հրազդանի համալիրը, Արամուսի ջերմոցային տնտեսությունը ևն:

Հ. Իսահակ