ՀՍՀ/«ՀԱՅՊԵՏՀՐԱՏ»
«ՀԱՅՊԵՏՀՐԱՏ» տես «Հայաստան» (հրատարակչության): «ԱՅՊԵՏՆԱԽԱԳԻԾ», Հայկական ՍՍՀ Պետշինի պետական նախագծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1954–ին, Երևանում: Մինչև 1960–ը կոչվել է «Հայբնակքաղշիննախագիծ»: Ինստ–ում մշակվում են հանրապետության քաղաքների, շրջկենտրոնների, բանավանների գլխավոր հատակագծեր (բացի Երևանից) և կառուցապատման, զանգվածային շինարարության և կարևորագույն շենքերի ու համալիրների նախագծեր: 1958–ից մշակվում են նաև բնակելի հասարակական շենքերի տիպային նախագծեր: «Հ.»–ում մշակված նախագծերով են կառուցվել «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնի, Երիտասարդության պալատի շենքերը, Արևմտյան օդանավակայանը, Եղեռնի զոհերի հուշարձանը Երևանում, Մռավյանի անվ. թատրոնի, հյուրանոցի շենքերը Լենինականում, Բյուրականի աստղադիտարանի կառույցները, Մեծամոր ավանը ևն: Ինստ–ն ունի ճարտարապետական զոնալ արվեստանոցներ, ինչպես նաև նախագծերի բազմացման ու թողարկման բաժիններ: 1962–ից «Հ.» արվեստանոց ունի Լենինականում:
