Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՊԵՏՋՐՆԱԽԱԳԻԾ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՊԵՏՋՐՆԱԽԱԳԻԾ», Հայկական պետական ջրատնտեսական շինարարության նախագծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1967–ին, Երևանում: Հիմնական խնդիրներն են նախալեռնային և բարձրլեռնային նոր հողերի յուրացման համար ոռոգման համակարգերի, լեռնային արոտավայրերի ոռոգման, խոշոր ջրամբարների և պոմպակայանների ամբողջական ցանցի, հանրապետության ցածրադիր շրջաններում աղուտների չորացման և աղազրկման նախագծերի մշակումը: «Հ.»–ում ստեղծված նախագծերով են կառուցվել Ներքին Հրազդանի, Կոտայքի, Թալինի, Արզնի–Շամիրամի, Որոտանի և ոռոգման այլ համակարգեր, Նոյեմբերյանի, Արևշատի, Մխչյանի պոմպակայանները, որոնք օժանդակում են Սևանա լճի ջրի մակարդակի պահպանմանը: «Հ»–ի նախագծերով են կառուցվել նաև Արփայի, Մանթաշի, Հոռոմի, Ապարանի և այլ ջրանցքներ: Կատարվում են Ջողազի, Տավուշի, Ախուրյանի ջրանցքների նախագծման, ինչպես նաև 80 հզ. հա հողատարածության ոռոգման համար Դեբեդ գետից Ախուրյանի ավազանը ջուր տեղափոխելու, Թալինի շրջանի 34 հզ. հա հողերը Ախուրյանի ջրամբարի ջրով ոռոգելու, Կուր գետի ավազանի կոմպլեքսային օգտագործման նախագծերի մշակման աշխատանքները: