ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ ՆԻԿՈՄԵԴԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ», քաղաքական, բանասիրական և գրական երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1850–53–ին, Նիկոմեդիայում (Իզմիթ, Թուրքիա): Խմբագիր–հրատարակիչ` Ա. Մուրադյան: Տպագրել է նյութեր միջազգային քաղ. անցուդարձերի, Թուրքիայի ներքին կյանքի վերաբերյալ, լուրեր հայաբնակ գավառներում տիրող իրավիճակից, պատրիարքարանի և ազգային ընկերությունների պաշտոնական հաղորդումներ: Անդրադարձել է նաև հայ մամուլի նյութերին, տպագրել վիպակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, զվարճալի մանրապատումներ, առակներ, ներկայացրել տեղի մշակութային կյանքը:
