Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԻՔ» ԱՄՍԱԳԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՐԵՆԻՔ», գրական–գեղարվեստական, մշակութային–պատմական ամսագիր, 1968–ից` եռամսյա: Դաշնակցություն կուսակցության օրգան: Լույս է տեսել 1922–70–ին, Բոստոնում: Խմբագիրներ` Ռ. Դարբինյան, Մ. Թոլոլյան: Տպագրել է սփյուռքահայ, հատկապես դաշնակցական գրողների վիպակներ ու վեպեր, պատմվածքներ, պոեմներ ու բանաստեղծություններ: Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու դաշնակցական գործիչների հուշերում և հոդվածներում աղավաղվել են պատմական փաստերն ու իրադարձությունները, մեկնաբանվել հակակոմունիստական և հակասովետական դիրքերից: