Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԻՔ» ՕՐԱԹԵՐԹ ԹԻՖԼԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՐԵՆԻՔ», գրական, հասարակական, քաղաքական և տնտեսական օրաթերթ: Լույս է տեսել 1915–18–ին, Թիֆլիսում: Խմբագիր–հրատարակիչներ` Ա. Մահտեսի–Հակոբյան, Ս. Թառայան: Ներկայացրել է հայ ժողովրդի ծանր կացությունը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, Արևմտյան Հայաստանի և արևմտահայ գաղթականների վիճակը, կարևոր տեղ հատկացրել ազգային–ազատագրական պայքարին, նրա գործիչների կյանքին ու գործունեությանը: Արծարծել է գրականության և արվեստի հարցեր, տպագրել գեղարվեստական գործեր, պատկերներ և այլ նյութեր: Մշտական թղթակիցներ է ունեցել Ռուսաստանի մի շարք վայրերում, Թուրքիայում, Պարսկաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ–ում և այլուր:

Վ. Մաղալյան