Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի շաբաթաթերթ: Լույս է տեսնում 1965–ից, Երևանում: Խմբագիրներ` Վ. Դավթյան, Կ. Վարդանյան, Լ. Զաքարյան (1973–ից): Նպաստում է հայրենիք–սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, սփյուռքահայ ընթերցողին հաղորդակից դարձնում Սովետական Հայաստանի տնտ., գիտ. և մշակութային նվաճումներին: Լուսաբանում է սովետական պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, սովետական հանրապետությունների և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամությունն ու համագործակցությունը: Նյութեր է տպագրում սփյուռքի հայկ. գաղթավայրերի մշակութային, կրթական կյանքի, հայրենասիրական, առաջադիմական կազմակերպությունների ու գործիչների, հայապահպանության նրանց ջանքերի, հայրենիք այցելող արվեստագետների ելույթների, ցուցահանդեսների մասին: «Հ. ձ.»–ի էջերում հանդես են գալիս հանրապետության պետ., հասարակական գործիչներ, գիտնականներ, գրողներ, ինչպես նաև արտասահմանում ապրող հայ մտավորականներ (Վ. Մարոյան, Վահե–Վահյան, Բ. Նուրիկյան, Վ. Հայկ, Վ, Մավյան, Գ. Ադդարյան, Զահրատ և ուրիշներ): Տարածվում է ՀՍՍՀ–ում և արտասահմանյան շուրջ 50 երկրներում: