ՀՍՀ/«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ»
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ», ազգային–ազատագրական խմբակ Հայաստանում: Հիմնվել է 1874–ի հունիսին, Մեծ Ղարաքիլիսայում (այժմ` Կիրովական): Խմբակի հիմնադիրն էր Բարենպատակ ընկերության անդամ Համբարձում Բալասանյանը: «Հ. ս. գ.» փաստորեն եղել է այդ ընկերության մասնաճյուղը: Նրա մեջ ընդգրկված էին հայրենասեր երիտասարդներ, որոնք խմբակի նիստերում քննարկում էին հայրենիքի անկախության և ազատության հարցերը: 1875–ի հունիսի 5–ին ոստիկանությունը հայտնաբերում է խմբակը, ձերբակալում է որոշ անդամների, սակայն հիմնավոր փաստերի բացակայության պատճառով գործին դատական ընթացք չի տրվում: Խմբակի ղեկավար Հ. Բալասանյանը արտաքսվում է Կարսի մարզ և վերցվում ոստիկանական հսկողության տակ, իսկ խմբակը լուծարքի է ենթարկվում:
Գրկ. Պարսամյան Վ. Ա., Հայ ազատագրական շարժումների պատմությունից, Ե.,1958: Վ. Պարսամյան
