Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՐ ՄԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՐ ՄԵՐ», Տերունական աղոթք, քրիստոնեական առաջին և ամենատարածված աղոթքներից: Քաղված է Նոր կտակարանի «Ավետարան ըստ Մատթեոսի» գրքից (գլուխ Զ): Իբր արտասանել է Հիսուս Քրիստոսը, ժողովրդին և իր աշակերտներին ուսուցանելով, որ քրիստոնեական աղոթքը, ի տարբերություն հեթանոսականի, պետք է լինի պարզ ու հակիրճ, աստծուն ուղղված աղերսանք, և ոչ թե նրա մերկ փառաբանում: Հայոց եկեղեցում «Հայր մեր»–ով են սկսվում և ավարտվում բոլոր ժամերգությունները: