Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՔ», ամսաթերթ (1891–ին` կիսամսյա): Լույս է տեսել 1891–98–ին, Նյու Յորքում: Խմբագիր` Մ. Գաբրիելյան: Ունեցել է առողջապահական, բարոյախոսական, բանասիրական, գրական–քննադատական, թղթակցությունների և լուրերի բաժիններ: Հայ ազգային–ազատագրական պայքարի հարցերում որդեգրել է լիբերալ դիրքորոշում: Տպագրել է հայ և օտար անվանի մարդկանց կենսագրություններ, թարգմանություններ եվրոպ. և ամերիկյան գրողների գործերից, լուսաբանել Թուրքիայում ապրող հայերի վիճակը, բողոքել հալածանքների դեմ: Արտատպել է եվրոպական և ամերիկյան մամուլի արձագանքները հայկ. կոտորածների առթիվ: Ամսաթերթը մեծ տեղ է հատկացրել ամերիկահայերի առօրյային, պատմել նրանց նյութական և բարոյական դժվարությունների մասին: Ունեցել է անգլ. բաժին:

Գ. Քեշիշյան