Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅՔԻՄՄԵՔԵՆԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅՔԻՄՄԵՔԵՆԱ», արտադրական միավորում, ՍՍՀՄ քիմիական և նավթաքիմիական մեքենաշինության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1973 թվականին: Ներառնում է Երևանի կոմպրեսորների (հիմն. 1943–ին), պոմպերի (1945) և ամրանների (1929) գործարանները: Մասնաճյուղեր ունի Մարտունու շրջանի Գեղհովիտ և Եղեզնաձորի շրջանի Արենի գյուղերում: Արտադրում է մխոցավոր կոմպրեսորներ (ընդհանուր և հատուկ նշանակության), կենտրոնախույս պոմպեր, ամրաններ: 1979–ին համախառն արտադրանքը կազմել է 27 մլն 485 հզ. ռուբլի: