Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԱԶԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԱԶԱՏ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐՈՒ ՄԻՈՒԹՅՈՒՆ», հիմնվել է 1931–ին, Փարիզում, «Անի» խմբակցության գործունեությունը դադարելուց հետո` Ռ. Շիչմանյանի նախաձեռնությամբ (անընդմեջ նախագահը): Նոր միության կազմի մեջ են մտել նաև Կ (Շառլ) Ադամյանը, Ս. Խաչատուրյանը, Է. Շահինը, Հ. Ալխազյանը, Գ. Շլդյանը, Շ. Գարունին, Հ. Գազանչյանը, Ա. Բաբայանը, ճարտ. Լ. Նաֆիլյանը, Վ. Թամիրյանցը, Է. Գույումջյանը, Հ. Գյուրջյանը, Գառզուն: Նոր անդամներից էին` Զ. Գալֆայանը, Բ. (Պազիլ) Պողոսյանը, Պ. Կոնտուրաջյանը, Ա. Միսիրյանը (Արմիս), Ա. Աճեմյանը, Մ. Հովիկյանը (Մուկո), Գ. Պետիկյանը, Վ. Գազանչյանը, Զ. Մութաֆյանը, Գ. Հարենցը, Բ. Թոփալյանը, Է. Ութուճյանը, Ժանսեմը: 1939––45–ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միությունը չի գործել: 1945–հ ցուցահանդեսին մասնակցել են միության գրեթե բոլոր անդամները: Միությունը կազմակերպել է դասախոսություններ, ցուցահանդեսներ (1931, 1933, 1934, 1936), երեկույթներ, այցելություններ թանգարանները, ներկայացրել Սովետական Հայաստանի արվեստի ու մշակույթի հաջողությունները: 1947–ին միության գործունեությունը դադարել է:

Ա. Շիշմանյան