Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ», ազգագրական–բանահյուսական նյութերի և ուսումնասիրությունների մատենաշար: Հրատարակում է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ը (1970–ից): Մինչև այժմ լույս է տեսել 10 գիրք: Այն շարունակում է «Ազգագրական հանդեսի» (1895–1916) ավանդույթները` հրապարակելով պատմական Հայաստանի տարբեր գավառների տնտ., հասարակական կյանքի ու կենցաղի, սովորույթների, հավատալիքների, բանավոր ստեղծագործության և նյութական ու հոգևոր մշակույթի այլ բնագավառների վերաբերյալ ուսումնասիրություններ: Մատենաշարում տպագրվում են նաև որոշ հեղինակների` անցյալում լույս ընծայած արժեքավոր աշխատություններ (Բենսեի «Մշո Բուլանըխը» ևն):

Ա. Նազինյան