Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԱՇԽԱՐՀ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԱՇԽԱՐՀ», պատմական և մշակութային ամսաթերթ: Բելգիայի հայ կաթոլիկ եկեղեցու հրատարակություն: Լույս է տեսել 193733–ին, Բրյուսելում, հայերեն և ֆրանս. (վերջում միայն ֆրանս.): Տնօրեն–խմբագիր` Հ. Նալբանդյան: Ծանոթացրել է հայ եկեղեցու պատմությանն ու նշանավոր գործիչների կյանքին, ֆրանսերենով ներկայացրել հայոց պատմությունը, քաղաքակրթության զարգացումը, ավանդույթները: Հայերեն և ֆրանս. զուգահեռ նյութերով, ինքնուսույց վարժություններով ընթերցողներին օգնել է սովորել այդ լեզուները: 1938–ի 11 –12–ում հոդվածներ է տպագրել Հոլանդիայի և Բելգիայի հայ գաղութների մասին: Նյութերի գերակշռող մասի հեղինակը խմբագիրն է:

Տ. Վարդանյան