ՀՍՀ/«ՀԱՅ ԱՇՈՒՂՆԵՐ»
«ՀԱՅ ԱՇՈՒՂՆԵՐ», անսամբլ, կազմակերպվել է Երևանում, 1927–ին` երգիչ Շ. Տալյանի ղեկավարությամբ: Կազմը` նաև Հ. Տալյան (Շ. Տալյանի եղբայրը) և Հ. Տրդատյան (երգիչներ), Ս. Թարիվերդյան (թառահար), Վ. Խշտոյան (քամանչահար): Անսամբլի ելույթներին մասնակցել է նաև երգչուհի Մ. Սեդմարը: Կազմակերպման գործում մեծ դեր է խաղացե լաշուղագետ Գ. Լևոնյանը (սովորեցրել է երգեր, համերգներին հանդես եկել ներածական խոսքով): Անսամբլը կատարել էՍայաթ–Նովայի, Շիրինի, Ջիվանու, Խայաթի, Շերամի և այլ աշուղների երգերը: Երևանից բացի, համերգներ է ունեցել Թիֆլիսում, Բաքվում, Խարկովում, Մոսկվայում և այլուր: Անսամբլի կատարմամբ ձայնասկավառակի վրա ձայնագրվել են Սայաթ–Նովայի «Դուն էն գլխեն», Շիրինի «Ակնարկյա», Հայաթի «Սարի աստղիկ» և Փիլոյի «Անուշ յար» երգերը: Գոյատևել է մինչև 1931–ը:
Գրկ. Տալյան Շ., Դեպքեր, դեմքեր, մտքեր, Ե., 1973: Մ. Մուրադյան
