Jump to content

ՀՍՀ/«ՀԱՅ ԲԺԻՇԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀԱՅ ԲԺԻՇԿ», բժշկական, առողջապահական և գիտական ամսաթերթ: Լույս է տեսել 1924–25–ին, Բոստոնում: Տնօրեն–խմբագիր` Հ. Ծովիկյան: Տպագրել է հոդվածներ հիվանդությունների, դրանց տարածման եղանակների և բուժման ուղիների մասին, համառոտ տեղեկություններ հաղորդել նոր դեղամիջոցների վերաբերյալ: Կարևոր դեր է հատկացրել կանխարգելիչ բժշկությանը, ծանոթացրել մանկական հիվանդություններին և դրանց բուժման մեթոդներին, բարձր գնահատել ֆիզիկական դաստիարակության դերը առողջության պահպանման գործում և այդ ուղղությամբ Սովետական Հայաստանում տարվող աշխատանքները: Ներկայացրել է էջեր հայ բժշկագիտության պատմությունից, գրախոսականներ: «Բժշկա–առողջապահական հարցարան» խորագրի տակ տեղեկություններ է հաղորդել բժշկության տարբեր հարցերի մասին:

Տ. Վարդանյան